Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կարծես թե գարունը փոշմանել է

Կարծես թե գարունը փոշմանել է
15.04.2025 | 08:26

Եղանակը շատ կասկածելի ցրտել ա։ Չգիտեմ, թե օդերևութաբաներեն դա ինչ ա նշանակում, բայց մեր լեզվով՝ կարծես թե գարունը փոշմանել ա։ Մարդ չգիտի՝ թեթև շորե՞րը հանի, թե՞ տոնածառը։

Անձրևի ամենահուսահատ տեսակն էն ա, երբ անձրև չի գալիս, բայց կարծես թե գա։ Էդ վիճակը կարող ա հավերժ երկարի։ Ու ամենավատն էն ա, որ էդ տեսակի անձրևը տան մեջ էլ ա գալիս՝ ննջարանում, խոհանոցում, գրասեղանիդ վրա, դրանից պաշտպանություն չկա։

Հրաշքի հավատացողները միշտ դյուրահավատ են լինում, նրանց խաբելը հեշտ ա։ Լավ չի, երբ բնությունը հավատում ա գարնանը, լրիվ բացվում ա՝ նուրբ ծաղիկներով-բանով՝ դառնում ա անպաշտպան, մեկ էլ՝ գարունը փոշմանում ա։

Աշնանակերպ գարուն... Գարնան մշուշում շշուկ ու շրշյուն...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8887

Մեկնաբանություններ